ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

ՈՒրմիան օգնություն է ուզում

ՈՒրմիան օգնություն է ուզում
20.09.2015 | 21:09

ՈՒրմիա լիճը, որը ժամանակին եղել է ամենամեծը Մերձավոր Արևելքում և մեծությամբ 6-րդ աղի լիճը Երկրի վրա՝ մոտ 5200 քառակուսի կմ մակերեսով, ցամաքում է։ Լճի մակարդակը 13 տարում նվազել է 6 մետրով և կորցրել ջրի 85 տոկոսը, լիճը ցամաքում է: ՈՒրմիայի փրկության համար առաջարկվել է վերականգնման ծրագիր: Իրանը նավթի ու գազի դիմաց Հայաստանից ու Վրաստանից ջուր կներմուծի՝ ասել է պատգամավոր Ալի Ալիլուն։
Նրա խոսքով՝ Սևանա լիճն ու Կուր գետը ջրային ռեսուրսներ են, որ ՈՒրմիան կապահովեն ջրով։ ՈՒրմիայի փրկության կոմիտեի ներկայացուցչի խոսքով՝ ծրագիրը դեռևս ամբողջացած չէ, դեռևս հակառակորդներ ունի։ Դիտարկվում է նաև Վանա լճից ջրամատակարարման տարբերակը։

Դիտվել է՝ 2416

Մեկնաբանություններ